05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայերը սեռական հարաբերություններում կոմպլեքսավորվա՞ծ են

Սեքսոպատոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը կարծում է, որ մարդիկ համացանցում սեռական կյանքի մասին տեղեկություններ են փնտրում մի շարք պատճառներով: 

՛՛Ես կասեի անտեղյակության կամ անբավարարվածության պատճառով է սա, անտեղյակ մարդն է, որ անընդհատ բացում է ու կարդում է, սկսում իմանալ՝ ինչ է, ինչպես է գրված, ինչը ու ինչպես են անում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ հայերը նախորդ տարվա տվյալներով համացանցում էրոտիկ և նմանատիպ այլ բառեր փնտրելու աղյուսակում առաջին տեղն էին զբաղեցրել: Ըստ Զաքարյանի՝ սա կարող է պայմանավորված լինել նաև ոչ ազատ սեռական կյանք վարելով:

՛՛Սեռական հարաբերություններում կոմպլեքսավորված լինելը կարող է պատճառ լինել. այն տղամարդիկ, ովքեր չեն կարողանում ազատ տիրապետել իրենց սեռական բնազդներին, դա փորձում են գտնել վիրտուալ տիրույթում՛՛,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ