«Չենք ծուլանա, չենք հոգնի, կմնանք կանգուն, հաղթանակը մերը կլինի»
«Մինսկի խումբն այսօրվա դրությամբ այն հզոր երկրների ներկայացուցիչներն են, ում պետք է չէ սովորեցնել միջազգային հարաբերություններ, և նրանցից ամեն երկիրն առաջնորդվում է իր սեփական շահով»,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը:
Վերջինս նշեց, որ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը որակվեց որպես հասցեական, սակայն եթե հայտարարության մեջ ասվում էր, որ Ադրբեջանն առաջինն է խախտել հրադադարի ռեժիմը, ապա դրան էլ հաջորդում էր նախադասությունը, թե հայկական կողմն էլ պատասխանել է: Ի դեպ, ըստ բանախոսի՝ հենց այդ պատասխանն էր պատճառը, որ նման քիչ, թե շատ տարբերվող հայտարարություն եղավ:
Հարցին, թե այս անգամ ինչու նման հայտարարություն չեղավ, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Մինչև պատասխանը չլինի, Մինսկի խումբը ձեռ ու ոտ չի ընկնի: Ասում են՝ հայկական կողմից հնձում են, փռթում են, բայց տեսանյութը չտեսանք այս անգամ: Ադրբեջանական կողմի զոհերի մասին լուրերը չհաստատվեցին»: Բացի այդ նա շեշտեց, որ մենք պիտի սովորենք Մինսկի խմբի ցանկացած տեսքտ, նույնիսկ անհասկանալին մեզ համար ուղղել:
Քաղաքական փորձագետն ընդծեց՝ բոլորը պետք է գիտակցեն՝ կյանքը որոշվելու է առաջնագծում: «Մեր տղերքը կկանգնեն, կպաշտպանեն, մենք կհաղթենք, մենք բոլորս չենք ծուլանա, չենք հոգնի, կմնանք մինչև վերջ կանգուն, հաղթանակը մերը կլինի:
Երևանի անվտանգությունն սկսվում է Թալիշից, Նախիջևանի որևէ մի կետից, Կարմիր բլուրից, Բերդաձորից»,-եզրափակեց Թևան Պողոսյանը: