28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ռեւանշը կայացավ. Հայաստանը հաղթեց /վիդեո/

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի տնային վերջին խաղում հաղթանակ տարավ Բուլղարիայի ազգային ընտրանու նկատմամբ:
Խաղի սկիզբը անհաջող դասավորվեց մեր հավաքականի համար: Արդեն 12-րդ րոպեին Ռբերտ Արզումանյանը վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը:

18 -րդ րոպեին Օզբիլիզի անցումից հետո հյուրերի դարպասապահը փրկեց իր թիմին: 36-րդ րոպեին Հայաստանի հավաքականին վերահաս գոլից փրկեց Բերեզովսկին: 44-րդ րոպեին Օզբիլիզը ներխուժում էր տուգանային  հրապարակ եւ կոպտորեն նրան գցեց Բոդուրովը, ով հեռացվեց խաղադաշտից, իսկ Հայաստանը ստացավ տուգանային հարվածի իրավունք, որը փայլուն իրացրեց Օզբիլիզը՝ բացելով հաշիվը՝ 1-0:

48-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո գնդակը փոքր ինչ բարձր ընթացավ: 50-րդ րոպեին բուլղարացիները վտանգավոր հարվածեցին: Մեկ րոպե անց հարված կատարեց Յուրա Մովսիսյանը, բայց դարպասապահը տեղում էր: 53-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց Սարկիսովը: 54-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Օզբիլիզը: 55-րդ րոպեին կրկին Հայաստանին փրկեց Բերեզովսկին: Բայց 60-րդ րոպեին նա էլ էր անզոր եւ տուգանայից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Պոպովը: 63-րդ րոպեին հյուրերը մնացին 9-ը հոգով: Խաղադաշտից հեռացվեց Դյակովը:

72-րդ րոպեին 100% պահը չիրագործեց Մարկոս Պիզելին, որը հարմար դիրքից բարձր հավաքեց: 80-րդ րոպեին սուր անկյունից շեղ հարված կատարեց Մովսիսյանը: Իսկ 86-րդ րոպեին վերջապես մեր հավաքականը կրկին հաշվի մեջ առաջ անցավ: Մխիթարյանի անցումից հետո գոլի հեղինակ  դարձավ Յուրա Մովսիսյանը: 92-րդ րոպեին հաջողությանը շատ մոտ էր Մարկոսը, բայց նրա հարվածը կրկին շեղ էր:

Այնուամենայնիվ, Հայաստանը  տոնեց իր առաջին հաղթանակը սեփական հարկի տակ եւ ռեւանշ վերցրեց բուլղարացիներից անցած տարի Սոֆիայում կրած կեղտոտ պարտության համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ