27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ճանապարհ դեպի Բրազիլիա

Այսօր եւ վաղը ողջ աշխարհում տեղի կունենան աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներ, ոից հետո մի քանի հավաքականների եւս կապահովեն ուղեգրի հարցը:
Եվրոպական գոտում մեզ համար ամենակարեւորը Հայաստանի ելույթն է: ՛՛Հանրապետական՛՛ մարզադաշռտւմ մեր հավաքականը սկզբունքային խաղում կմրցի Բուլղարիայի հավաքականի հետ: Հայաստանը փոքր շանսեր ունի պայքարը շարունակելու համար եւ ամեն գնով պետք է կառչի այդ շանսից: Մեր խմբում Մալթան կմրցի Չեխիայի հետ, իսկ Դանիան՝ Իտալիայի:
Եվրոպական գոտում հետաքրքիր պայքար է սպասվում Խորվաթիայի եւ Բելգաիայի, Ուկրաինայի եւ Լեհաստանի, Հունաստանի եւ Սլովակիայի, Անգլիայի եւ Չեռնոգորիայի հանդիպումներում:
Հարավային Ամերիկայում կխաղան Արգենտինան ու Պերուն, Կոլումբիան ու Չիլին, Էկվադորն ու Ուրուգվայը, Վենեսուելան ու Պարագվայը:
Հյուսիսային Ամերիկայում էլ Հոնդուրասը կխաղա Կոստա Ռիկայի հետ, Ամն-ն Յամայկայի, Մեքսիակն Պանամայի դեմ:
Աֆրիկյան գոտում  կկայանա play-off-ի առաջին հանդիպումները: Այստեղ Բուրկինա Ֆասոն կխաղա Ալժիրի, Կոտ դ՝ Իվուարը Սենեգալի, Եթոֆպիան Նիգերիայի, Թունիսը Կամերունի, Գանան Եգիպտոսի հետ:
Հիշեցնենք, որ մինչ այժմ 10 հավաքական արդեն ունի աշխարհի առաջնության ուղեգիր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ