27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Երևանը և Ստավրոպոլը ստորագրել են եղբայրացման համաձայնագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՛՛Էրեբունի-Երևան 2795՛՛ տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հետ:

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը ստորագրել են եղբայրացման մասին համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջև: Ըստ այդմ, համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տեղական ինքակառավարման, փորձի փոխանակման, քաղաքային ծառայությունների կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով:

Կարևորելով երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը Երևանի և Ստավրոպոլի միջև, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ ստորագրված համաձայնագիրը խթան կհանդիսանա երկու քաղաքների միջև բարեկամությունն առավել ամրապնդելու և այն նոր հիմքերի վրա դնելու համար. ՛՛Վստահ եմ, որ ստորագրված եղբայրացման մասին համաձայնագիրը, որով Երևանը և Ստավրոպոլը հռչակվեցին քույր-քաղաքներ, արդյունավետ ծրագրային համագործակցության սկիզբ կդնի՛՛,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինն էլ իր հերթին նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի օրվա կապակցությամբ և ընդգծել, որ համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում. ՛՛Եղբայրացման համաձայնագիրն առավել քան պարտավորեցնող է և ես վստահ եմ, որ առաջիկայում արդեն երկու քաղաքների միջև համագործակցությունը գործնական փուլ կթևակոխի՛՛,- նշել է Գեորգի Կոլյագինը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ