13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ցուցադրություն՝ նվիրված “Էրեբունի-Երևան 2795” տոնակատարությանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է “Հայկական գորգագործության ավանդույթները” ցուցադրության բացմանը, որը նվիրված է “Էրեբունի-Երևան 2795” տոնակատարությանը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է սրահում, ծանոթացել ցուցադրության նմուշներին, ինչպես նաև սրահում ցուցադրվող  գորգաթելերի ավանդական՝ բնական նյութերով ներկման եղանակին։

Ցուցադրությանը ներկայացված են շուրջ 50 ձեռագործ գորգեր, որոնց մի մասը պահպանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Բոլոր ցուցանմուշները “Հայգորգ” արտադրական միավորման և դրա ավանդույթները պահպանող, ներկայիս սեփականատեր “Մեգերյան կարպետ” ընկերության գորգերն են։

Տարոն Մարգարյանը հայկական գորգագործության ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար “Մեգերյան կարպետ” ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին պարգևատրել է քաղաքապետի շնորհակալագրով։

Րաֆֆի Մեգերյանը Երևանի քաղաքապետին է նվիրել Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով գորգիկ։  

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ