08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հենրիկ Նավասարդյանի վարքագիծը անհանգստացրել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու և շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի դիմումին ի պատասխան Երևանի քաղաքապետարանը, ի դեմ իրավաբանական վարչության պետի, տեղեկացրել է, որ  դիմումում բարձրացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս եզրակացնելու, որ Հ. Նավասարդյանը գտնվել է շահերի բախման իրավիճակում և համակարծիք չեն վերջինիս դրսևորած  վարքագիծը էթիկայի կանոնների կոպիտ խախտում որակելու կենտրոնի դիրքորոշմանը: 

 Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն, հիմք ընդունելով “Հետք” թերթի “Երևանի տրանսպորտի վարչության պետը գծատեր է” հրապարակումը, դիմել էր Երևանի քաղաքապետարանի էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով քննության առնել դիմումը և ուսումնասիրել, արդյոք իր որդիներին պատկանող ընկերություների նկատմամբ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը չի գտնվել շահերի բախման իրավիճակում: Ըստ թերթի հրապարակման  թիվ 18 ավտոբուսային երթուղին սպասարկում է “ԴՅԱԿՈ-ԱՐԹ” ՍՊԸ-ն, որի սեփականատերը Հ. Նավասարդյանի որդին է` Անդրանիկ Նավասարդյանը, իսկ մյուս որդուն՝  Դավիթ Նավասարդյանին է պատկանում “Մոշն թայմ” ՍՊԸ-ն, որը զբաղվում է հասարակական տրանսպորտի վրա գովազդ տեղադրելով:

 Դրան զուգահեռ, Երևան քաղաքում տրանսպորտի թանկացման դեմ ակցիաների ժամանակ Հ. Նավասարդյանը դրսևորել է հանրային ծառայողին անվայել վարքագիծ: Մասնավորապես, հանրային ակցիաներից մեկի ժամանակ, երբ www.ilur.am էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրողը մոտեցել է նրան ու փորձել հարց տալ, պաշտոնյան՝ ձեռքը բռունցք սեղմած, շարժվել է լրատվամիջոցի լրագրողի ուղղությամբ ու հայհոյել նրան:

 Ակնհայտ է, որ Հ. Նավասարդյանի վերոնշյալ վարքագիծը հանրային ծառայողի էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, որպիսի պարագայում վտանգվում է նաև հարգանքի և վստահության ձևավորումը նրա ներկայացրած մարմնի` Երևանի քաղաքապետարանի նկատմամբ: 

Համաձայն”Հանրային ծառայության մասին” օրենքի 38-րդ հոդվածի՝ ի թիվս այլ պետական մարմինների, Երևանի քաղաքապետարանում ևս պետք է ձևավորված լիներ և գործեր էթիկայի հանձնաժողով: Սակայն ԹԻՀԿ դիմումին պատասխանել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը, ինչը նշանակում է էթիկայի հանձնաժողովի բացակայություն, որի պարագայում խախտվել է օրենքի պահանջը և դիմումին տրվել է պատասխան ոչ իրավասու անձի կողմից:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ