10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մրցանակ Սամվել Ալեքսանյանին.”Փակ շուկայի” պայքարը թեժանում է/վիդեո/

Միայն ոստիկանական պատն է այս պահին բաժանում “Փրկենք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնության անդամներին եւ ի շահ վերաբացված փակ շուկայի եւ նրա սեփականատեր Սամվել Ալեքսանյանի պայքարողներին: Սամվել Ալեքսանյանի աջակիցները բղավում են` հեռացեք: Այս կողմից ի պատասխան հնչում է` միացեք:

“Փակ Շուկայի” վերաբացման կողմնակիցներից Սիլվա Մնացականյանը henaran.am-ի թղթակցի հետ զրոյցում նշել է, որ մշակույթի նախարարությունը պիտի հատուկ մրցանակ տա Սամվել Ալեքսանյանին ճարտարապետական հուշարձանը պահպանելու եւ Երեւան քաղաքին նման օբյեկտ նվիրելու համար:

Շուկայի վերաբացման կողմնակիցների թվում էին նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը և սոցիալիստ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը:

Սուրենյանցը բարձրախոսով հակառակ կողմին հրավիրում էր մամլո ասուլիսի, որտեղ նրա խոսքերով կապացուցվի , որ քաղաքի համար շուկայի վերաբացումը անհրաժեշտություն է:

“Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության անդամները անկոտրում են, նրանք պատրաստ են պայքարելու ամեն օր քաղաքի փողոցներում՝ ակցիաների միջոցով իրազեկելով հանրությանը խնդրի մասին և հորդորելով պայքարին միանալ “Փակ շուկա” կոչվող սուպերմարկետից առևտուր չանելով.”Մենք ենք տերը մեր երկրի, շուկան չենք հանձնելու”,-բղավում էին նրանք:

Կրքերը գնալով թեժանում են, երկու կողմերը միմյանց հետ շփվում են բարձրախոսների միջոցով, որը խանգարում են շարունական բղավոցներն ու սուլիչների աղմուկը: Երկխոսությունը ոչ մի կերպ չի ստացվում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ