10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով

2013թ. հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների ”Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ. մարտահրավեր հանրային իշխանությունների համար” խորագրով միջազգային համաժողովը: Համաժողովի աշխատանքը կմեկնարկի 14:30-ին՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում (հասցեն՝ Արամի 1): Այն կազմակերպված է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի և ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ:

Համաժողովին կքննարկվեն մայրաքաղաքների կառավարմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կլինի հանրային ծառայությունների մատուցման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում ծառացած արդի մարտահրավերներին: Համաժողովը նաև Եվրպայի խորհրդի անդամ երկրներում լավագույն փորձի փոխանակման և արձանագրած առաջընթացի ներկայացման հնարավորություն կընձեռի:

Համաժողովին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետեր և փոխքաղաքապետեր, քաղաքապետարանների ներկայացուցիչներ, համապատասխան պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և տեղական փորձագետներ:

Քննարկումներ կկազմակերպվեն հետևյալ հիմնական թեմաներով.

–         մայրաքաղաքների աճող դերը և կյանքի որակը

–         մայրաքաղաքների կառուցվածքային հնարավորությունը կյանքի որակի մարտահրավերներին անդրադառնալու համար:

Համաժողովի բացմանը կմասնակցեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Համաժողովի ավարտին փակման խոսքով հանդես կգան  Ջոն Վորմիշամն ու Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և կներկայացվեն քննարկումների արդյունքների հիման վրա ստացված եզրակացությունները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ