24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Սկանդալ Վերաքննիչ դատարանում. ազատամարտիկները գրավել են շենքը /վիդեո, ֆոտո/

Այս պահին ՀՀ վերաքննիչ դատարանի մասնաշենքի մոտ հավաքվել են ազատամատիկներ, հկ-ների ներկայացուցիչներ: Նրանք սպասում են ազատամարտիկ-գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատաքննությանը, որը պետք է լիներ դռնփակ:

Սակայն ազատամարտիկներից մեկը կոչ արեց բոլորին մտնել դատարանի շենք, որովհետեւ օրենքը իրենք են: Բոլորը միանգամից ներխուժեցին դատարանի շենք, եւ դատական կարգադրիչները չկարողացան նրանց կանգնեցնել:

Ազատամարտիկներին հաջողվեց մտնել նիստերի դահլիճ, սակայն Վոլոդյա Ավետիսյանը բոլորին կոչ արեց ազատել դահլիճը եւ չխանգարել դատավարությանը:

Դատական նիստը ընդհատվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով: Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը դատարանին դիմել է ազատամարտիկին համաներմամբ ազատ արձակելու հարցով։

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/: Ըստ մեղադրանքի  Վ. Ավետիսյանը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: 

Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի պարզաբանումն ու ազատամարտիկների բողոքը տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ