11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Անբարոյականություն. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով այն հիմնավորումներին, թե Հայաստանը Մաքսային միությանն անդամակցել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանն ասել է. 

“Նման բան չկա: Անվտանգության խնդիր այսօր չկա դրված։ Սա միայն ենթադրությունների հիմքում ընկած հիպոթեզ է: Խնդիրն անվտանգության հետ կապված չէ՝ մենք այդ նույն անվտանգության խնդիրը տարիներ առաջ ՌԴ-ի հետ լուծել ենք՝ լա՞վ, թե՞ վատ, դա այլ հարց է, բայց խնդիրը լուծված է։ Ասոցացման համաձայնագրին դեմ քաղաքական գործիչները, երբ լուրջ արգումենտ չունեն, բերում են անվտանգության խնդիրը։ Փաստ չունեն, չեն կարողանում հիմնավորել, թե ինչու է ՄՄ-ն լավ, ասում են՝ անվտանգություն կա, թե բա՝ մի մոռացեք: Սա անբարոյականություն է։ Գալիս են, ասում են՝ վայ աման, թուրքը կգա՝ մեզ կմորթի, կբռնաբարի, թե բա՝ ի՞նչ Եվրոպա։ Սա շառլատանություն է, անբարոյականություն, մտացածին, արհեստական հիմնավորում է”,- ասել է,– Սուրեն Աբրահամյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ