17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վիլնյուսում ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի. 168 ժամ

 

“168 ժամը” գրում է, որ թերթի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասել է.

“Հայաստանը սեպտեմբերի 3-ի հայտարարած որոշումից հետո այլեւս ո´չ ցանկանում է, ո´չ էլ ի վիճակի է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որովհետեւ չի կարող լինել Ասոցացման պայմանագիր` առանց Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին համաձայնագրի: Երեք շաբաթ առաջ ես Բրյուսելում էի, եւ սա ինձ համար ակնհայտ դարձավ”:

Թերթի հարցին` այսինքն, ըստ նրա, նոյեմբերին Վիլնյուսում Եվրոպական միության հետ որեւէ փաստաթուղթ չի՞ ստորագրվելու, Կիրակոսյանը պատասխանել է. “Իհարկե ոչ, որեւէ բան չի էլ առաջարկվել ստորագրելու համար”:

Ըստ նրա` այժմ գործընթացը վերաբերում է ոչ թե վիլնյուսյան գագաթաժողովին, այլ այն գործողություններին, որոնք սպասվում են Վիլնյուսից հետո, այսինքն` Հայաստանը եւ Եվրամիությունը փորձելու են համագործակցության համար ստեղծել իրավական նոր սահմանագծեր:

“Միաժամանակ չկա որեւէ երաշխավորություն, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը: Այլ կերպ ասած` սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտարարությունը ոչ թե նշանակում էր, թե Հայաստանը “այո´” ասաց Մաքսային միությանը, այլ ավելի շատ “ո´չ” ասաց Եվրոպական միությանը,- ավելացրել է Ռիչարդ Կիրակոսյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ