31 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Ոստիկանության պաշտոնյան աշխատավարձ է յուրացրե՞լ.Հրապարակ

“Հրապարակը” թերթը  գրում է.

Օրերս աշխատանքից ազատվել է ոստիկանության պահպանության վարչության պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանը եւ ուղարկվել կադրային ռեզերվ:Վերջինիս պաշտոնանկության պատճառը, ինչպես նշում են, բացահայտված  մեքենայություններն ու չարաշահումներն են: Ասում են՝ բացահայտվել է, որ նա  գրանցել է աշխատողներ, բայց աշխատավարձն ինքն է ստացել. այս առիթով հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել ՀՔԾ: Սակայն ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ կադրային փոփոխությունը կառուցվածքային փոփոխությամբ է պայմանավորված:Նշենք, որ նա 18 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը: Հիշեցնենք, որ դեռեւս հունիսին մենք գրել էինք, որ ոստիկանության պահպանության վարչությունում ինտրիգներ են հասունանում: Պետական պահպանության վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը եւ նույն վարչության պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանը միմյանց հետ մրցում են իրենց ահռելի ունեցվածքով ու շների բիզնեսով։ Քեհեյանը ձգտում էր վարչության պետի պաշտոնին, սակայն դա անմատչելի է, քանի որ բաղձալի պաշտոնն զբաղեցնում է Գասպարյանի մտերիմը:

Մանրամասները՝ “Հրապարակ” թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ