12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ու՞մ կհասնի Վահան Հովհաննիսյանի մանդատը.Հրապարակ

“Հրապարակը” թերթը  գրում է.

ՀՅԴ-ում պնդում են, որ Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալու պրոցեսը դեռ երկար կտեւի: Եվ, այնուհանդերձ, քննարկվում է նրա պատգամավորական մանդատի հարցը:

Բանն այն է, որ մանդատին հավակնող Արամայիս Գրիգորյանը, ըստ ամենայնի, կնշանակվի մարզպետ: Համամասնական ցուցակի հաջորդ համարը  ԳՄ քարտուղար Միքայել Մանուկյանն է` նախորդ գումարման  ՀՅԴ պատգամավոր, Հրանտ Մարգարյանի, Վահան Հովհաննիսյանի եւ այլոց հետ միասին “Մեղեդի” սրճարանի համասեփականատեր:

ՀՅԴ-ում կարծում են, որ մեծ է հավանականությունը, որ ընկեր Միքայելը հրաժարվի` մանդատը զիջելով իրեն հաջորդող Կարեն Շահմուրադյանին. վերջինս Ուկրաինայում ՀՀ դեսպան Սերվիզ Անդոյի բիզնես պարտնյորն է Հայաստանում`  “Արարատ-լադայի” գործադիր տնօրենը, որը բավականին “ներդրումներ” է կատարել  ՀՅԴ նախընտրական փուլում եւ դժվար թե հրաժարվի մանդատից:

Իսկ հրաժարվելը ցանկալի է ոչ այն պատճառով, որ ՀՅԴ-ն գենդերի կողմնակիցն է, քանի որ գալիս է  Ռուզան Առաքելյանի հերթը, այլ որ Ռուզանից հետո նախորդ գումարման մեկ այլ հաջողված պատգամավորի՝ Արա Նռանյանի հերթն է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ