19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

“Թող հեռանան՝ երեք որբ երեխա եմ պահում”/վիդեո/

Այսօր “Փակ շուկան”, որպես պատմաճարտարապետական հուշարձանի պահպանությանը միտված ակցիայի ժամանակ, մի կին, որը պնդում էր, որ ապրում է տարածքում՝ աղմկելով բացականչում էր և պահանջում, որ տարածքից անհապաղ հեռանան՝ “Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության անդամները.”Ես հիմա ինֆարկտ կստանամ, թող հեռանան, թող գնան , ես որբ երեխեք եմ պահում, իրանք ջահել են կարող են փող դիզել”,-սրտապատառ բղավում էր կինը:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Կարինե Հակոբյանը ասաց, որ պահում է ձեռքը կորցրած ազատամարտիկ եղբոր անմայր երեխաներին, եղբոր վիճակը շատ ծանր է և շուկայի տերը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իրեն թույլատրել է ներսում միրգ և բանջարեղեն վաճառել:

“Հիմա դուրս եմ եկել սրանց դեմ՝ միրգս կփչանա”,-ասաց Կարինե Հակոբյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ