02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Բախում “Փակ շուկայի” մոտ /ֆոտո, վիդեո/

Այս պահին Երեւանի “Փակ շուկայի” դիմաց իրար են բախվել երկու հակադեմ ակցիաներ: “Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնության անդամները պահանջում են անհապաղ դադարեցնել աշխատանքները վերաբացված “Փակ շուկայում”:

Մաշտոցի պուրակից մեկնարկած “Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” շարժման մասնակիցները հայտարարեցին, որ այսօրվանից սկսվում է բոյկոտ և դրա մասին տեղեկատվությունը տարածվելու է նաև սոցցանցերի շնորհիվ.”Բողոքը դա դիմադրության ձև է և մենք այսօրվանից կոչ ենք անում՝ անհնազանդության կարևորագույն ռեսուրս օգտագործել:”Փակ շուկան” կամ իրականում “Սիթիի” վերածված խայտառակությունը պետք է բոյկոտել` չմտնել այնտեղ, գնումներ չանել”,-հայտարարեց շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Նրանք պնդում են, որ կամ շուկայի սեփականատերը պիտի ցույց տա օրինական շինարարություն իրականացնելու կադաստրի վկայականը, կամ անհապաղ փակի շուկան: Շուկայի մոտ նրանց դիմավորեց աշխատակիցների բազմությունը :

Շուկայի աշխատողները պնդում են, որ նախաձեռնության անդամները պարզապես օտարերկրյա լրտեսներ են, որոնք նպատակ ունեն վնասել ի շահ ժողովրդի գործողներին` ի դեմս Սամվել Ալեքսանյանի: 

Մանրամասները`Henaran.am-ի  տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ