01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Տիգրանին ո՞վ կտա՝ Աստված թե՞ օրենքը /վիդեո/

ՀՀ Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը  հոկտեմբերի 8-ի դատական նիստում, երբ հարց էր տալիս վկա տուժող Հարությունյանին, նրան ընդհատեց պետական մեղադրողը: Այդ պահին Տիգրան Առաքելյանը միանագամից սկսեց բղավել մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի վրա՝ ասելով, որ դուք չպետք է թույլ տաիք որ կեղծիքներ անեն:

Նախագահող դատավոր Եվա Դարբինյանը կարգի հրավիրով ամբաստանյալին՝ ասաց, որ եթե օգտվում է իր իրավունքներից, ապա բարի լինի հիշի նաեւ պարտականությունների մասին: “Ես երկու տարի է կալանքի տակ եմ իրա պատճառով…”,-շարունակեց Տիգրան Առաքելյանը, սակայն տիկին դատավորը ընդհատեց նրան:

-Սա է ձեր կարգավիճակն այսօր, տա Աստված, որ վաղը դա փոխվի:

-Չտա Աստված, օրենքը թող տա,-ասաց Տիգրան Առաքելյանը:

-Տա օրենքը,-համաձայնվեց դատավորը:

 Հիշեցնենք, որ դատական նիստում այսօր միջադեպ գրանցվեց, երբ դատարանը չհամաձայնվեց այս փուլում քննարկել  Տիգրան Առաքելյանի պաշտպանի միջնորդությունը՝խափանման միջոցը փոխելու մասին: Այդ ժամանակ ամբաստանյալը փորձեց լքել նիստերի դահլիճը, իսկ դատավորները աղմուկ-աղաղակի տակ հեռացան:

Հաջորդը նիստը կլինի հոկտեմբերի 12-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ