02 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Ով կփոխարինի Փոստանջյանին

”Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, այդ պատճառով էլ մեկնաբանելու բան չկա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը` անդրադառանալով լուրերին, թե ԵԽԽՎ կազմում ինքն է փոխարինելու ”Ժառանգության” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

Հարցին, թե կցանկանար հայտնվել ԵԽԽՎ կազմում, Շահգելդյանը պատասխանեց՝ սա ցանկությունների խնդիր չի: Նշենք, որ ՕԵԿ-ից ԵԽԽՎ-ի կազմում ներկայացուցիչ չկա, իսկ ըստ գործող կանոնակարգի` պատվիրակության կազմում պարտադիրն այն է, որ և իշխանությունից, և ընդդիմությունից ներկաներ լինեն: Այսօր պատվիրակության մեջ ութ անձ է` փոխարինողների հետ միասին:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանում Փոստանջյանի` ՀՀ նախագահին ուղղված հարցից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշեց հեռացնել նրան ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ