18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ես ցանկանում եմ միավորներ վաստակել, որովհետեւ դրանք շատ կարեւոր են. Ռաֆայել Նազարյան

Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի վաղը կայանալիք Հայաստան – Ֆրանսիա խաղից առաջ մամուլի ասուլիս է տվել Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

“Մենք ուսումնասիրել ենք Ֆրանսիայի հավաքականին: Նրանք են ֆավորիտը, բայց միշտ չէ, որ ֆավորիտները հաղթում են: Ես ցանկանում եմ հաղթել, քանի որ միավորները մեզ շատ են պետք: Մենք խաղալու ենք հավասարակշռված: Խաղալու ենք թե հարձակման գծում, թե պաշտպանությունում: Մեզ համար շարժառիթ է խաղալ ուժեղ հավաքականի դեմ: Ես հարգում եմ մրցակիցներին, բայց հավատում եմ մեր տղաներին: Ես հավատում եմ, որ կարող ենք հաղթել Ֆրանսիայի հավաքականին: Տղաների մարզավիճակը նորմալ եմ գնահատում: Կարեւորը վնասվածքներ չկան: Միայն ցավում եմ, որ Ֆրանսիայում հանդես եկող Վահագն Միլիտոսյանը փաստաթղթերի պատճառով չմիացավ հավաքականին: Փոխարենը, շատ լավ տպավորություն թողեց ՛՛Շիրակի՛՛ խաղացող Կարեն Հակոբյանը”,- նշել է Նազարյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ