04 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Նախագահական ընտրություններից հետո Հայաստանի սահմաններից դուրս կբացվե՞ն ընտրատեղամասեր

 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ընտրական օրենսգրքում, հնարավոր է, լինեն փոփոխություններ ու լրացումներ:

Նման նախագծով այսօր կառավարության նիստում հանդես եկավ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Համապետական ընտրություններից հետո միգուցե թույլատրվի ընտրական տեղամասեր ձեւավորել Հայաստանից դուրս եւ ՀՀ-ից դուրս գտնվող քաղաքացիներին իրավունք տրվի քվեարկել ՀՀ տարածքից դուրս: Ըստ նախարարի՝արտերկրում գտնվող հյուպատոսությունները չունեն ընտրողների հաշվառման մեխանիզմներ, ուստի այդ հանգամանքը կարող է անվստահության մթնոլորտ ստեղծել ընտրությունների նկատմամբ:

«Սակայն բարձրացված խնդիրն իր լուծման անհրաժեշտությունն ունի և առաջարկում եմ անդրադառնալ այս հարցին հերթական համապետական ընտրություններից հետո»,- եզրափակեց Հ.Թովմասյանը:

Կառավարությունը համաձայնություն տվեց այս նախագիծը քննարկել նախագահական ընտրություններից հետո:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ