18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը արձակուրդից չի վերադառնա.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ կարճատև արձակուրդ է վերցրել, որից, ըստ ամենայնի, այլևս չի վերադառնա։ Դատական կարգադրիչների և դեպարտամենտի վերջին աղմկահարույց գործերից հետո Մկրտումյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ լուծված Է։ Ավելին, մեր տեղեկություններով՝ այդ գործերով քննությունն ինտենսիվ կերպով շարունակվում Է, և դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանին առայժմ չեն կալանավորում, քանզի թելերը կարծես թե տանում են դեպի Մկրտումյան։ Ամեն դեպքում, արդեն իսկ ակտիվացել են ՎԴ նախագահի պաշտոնի հավակնորդները։

Երեկվա դրությամբ Դավիթ Հարությունյանն այլևս ֆավորիտների մեջ չէր, փոխարենը մեծացել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի շանսերը, որի համար ակտիվորեն լոբբինգ է անում նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ 

Մանրամասները՝ “Ժողովուրդ” թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ