14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Ջարդ» Ազգային ժողովում. Հրապարակ

Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 12-ին, ժամը 16։00-ին նիստ է գումարելու, քննարկվելու են մի շարք հարցեր, օրինակ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը, հերթական նիստերի ժամկետացանկը։ Կհաստատվեն նաև ԱԺ աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը, կքննարկվեն կազմակերպչական հարցեր։ Ամենահետաքրքիրն ԱԺ աշխատակազմի կառուցվածքն է, որը որոշել են շեշտակի կրճատել։

Մի շարք բաժիններ կմիավորվեն, կանվանափոխվեն, ինչպես, օրինակ՝ ընդհանուր, արձանագրային, սղագրական և նիստերի ապահովման, ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման, հրատարակչության բաժինները կմիավորվեն քարտուղարության բաժնում, երկուական բաժիններ կմիավորվեն իրավաբանական և տնտեսագիտական վարչություններում։ Կլինի արտաքին կապերի վարչություն, որում կմիավորվեն միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման, միջազգային կազմակերպությունների բաժինները, կլինի արարողակարգի վարչություն՝ անձնագրային սպասարկման, այցերի և ընդունելությունների բաժիններն ընդգրկող, տեղեկատվական և վերլուծական վարչությունում կմիավորվեն տեղեկատվության և վերլուծության ապահովման բաժինները, գրադարանը, արխիվը, իսկ տեղեկատվության բաժինը, տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժինը կդառնան հանրային կապերի վարչություն։

 

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ