14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Աշոտ Աղաբաբյանը դիմել է Կառավարությանը. Հրապարակ

«Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը նամակով դիմել է կառավարությանը՝ պահանջելով մասնավորեցման ցուցակից հանել «Հրազդան» մարզադաշտը։ Դեռ պատասխան չի ստացել, սակայն երեկ ԱԺ-ն ընդունեց պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ․ ծրագրի նախագիծը, որի ցանկում ընդգրկված է նաեւ «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն։

Սեփականատերը դեմ է դրան, քանի որ այն համարվում է «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի անբաժանելի մասը, որը 2 տարով վարձակալված է կենտրոնական մարզադաշտի կողմից։ Աղաբաբյանի խոսքով, կառույցը սնանկացման եզրին է եւ չի կարող մասնավորեցվել:

«Եթե չընդառաջի կառավարությունը, ոչինչ էլ չեմ անի, ի՞նչ կարող եմ անել․․․ Քանի որ սպորտային նշանակության շինություն է, հուսով եմ՝ մասնավորեցման բարձր գին չեն գնահատի, եւ մենք կհաշվարկենք մեր միջոցները ու հնարավոր է սեփականաշնորհենք»,-ասել է նա:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ