Եվս մեկ խնջույք է սպասվում քաղաքական էլիտային. Հրապարակ
«Հրապարակը» գրում է.
Հայ քաղաքական էլիտան հունիսին խնջույքների մեջ է: Առաջիկայում երգչուհի Նառայի դստեր հարսանիքն է: Հունիսի 8-ին էլ գործարար, «Լյուքս» խանութների ցանցի, coffee shop սրճարանի սեփականատիրոջ՝ Լյուքսի Արմենի դստեր հարսանիքն էր, որը տեղի է ունեցել Երուսաղեմում՝ նեղ շրջապատով: Ի դեպ, հուլիսի 24-ին էլ Սուքիասյանների եղբայրներից մեկի՝ էդուարդ Սուքիասյանի տարեդարձն է: Նա դառնում է 50 տարեկան: Գործարարների ընտանիքը խնջույքն անելու է Ծառուկյանի «Փարավոնում»՝ հրավիրելով երկրի ղեկավարությանը, բազմաթիվ պաշտոնյաների: Կմասնակցեն ոչ միայն հայ աստղեր, այլև արտերկրից հրավիրվածները, օրինակ՝ Քրիստինա Օրբակայտեն:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: