16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բարսելոնան պայմանավորվել է գերմանացի դարպասապահի հետ

՛՛Բարսելոնան՛՛ կնքել է նախնական պայմանագիր Մյունխենգլադբախի ՛՛Բորուսիայի՛՛ եւ Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ:
Պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարվել կողմերից մեկի կողմից, բայց երկրորդ կողմին պետք է պարտադիր տեղյակ պահվի դրա մասին:

Հիշեցնենք, որ տեր Շտեգենի պայմանագիրը ՛՛Բորուսիայի՛՛ հետ ավարտվում է 2015թ.:
Բացի այդ կատալոնացիները կարող են պայմանագիր կնքել նաեւ Մադրիդի ՛՛Ատլետիկոյի՛՛ դարպասապահ Տիբո Կուրուայի հետ, ինչպես նաեւ ՛՛Նապոլիի՛՛ դարպասապահ Խոսե Ռեյնայի հետ, բայց վերջինս համարվում է թիմի երկրորդ դարպասապահ Խոսե Մանուել Պինտոյին փոխարինող: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ