12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մենք լրջորեն ենք տրամադրված եւ պատրաստ ենք մաքսիմալ միավորներ հավաքել. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է հավաքականի առաջիկա հանդիպումներին:

՛՛Մենք մեզ շատ լավ ենք զգում եւ հոգնածություն ընդհանրապես չենք զգում: Ճիշտէ, սեփական հարկի տակ դեռեւս չենք հաղթել, բայց կարծում եմ ոչինչ չի պատահել, քանի որ Բուլղարիայի հետ խաղը դեռ առջեւում է: Հաղթանակի համար ամեն ինչ անելու ենք: Մենք լրջորեն ենք տրամադրված եւ կարող ենք մաքսիմալ միավորներ հավաքել: Բուլղարիայի հետ առաջին խաղում տեղի ունեցածը արդեն պատմություն է եւ չես կարող ոչինչ անել: Կարեւորը լավ պատրաստվելն է եւ լավ հանդես գալը:

Այս ցիկլում բացի 1 – 2 խաղից, մենք միշտ էլ կորուստներով ենք հանդես եկել, բայց մարզիչը կարող է լուծել կադրային խնդիրները: Մենք էլ կօգնենք այն ֆուտբոլիստներին, ովքեր կլինեն այդ օրը խաղադաշտում:
Բուլղարիայի հավաքականից ոչ մեկին չեմ կարող առանձնացնել, քանի որ բոլորն էլ լավ տպավորություն են թողել եւ մեզ լավ հանդիպում է սպասվում: Այս խաղում եթե միավորներ վերցնենք, ապա Իտալիայի հետ հանդիպումը ավելի կարեւոր կդառնա մեզ համար՛՛,- եզրափակել է Մխիթարյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ