17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանի մի շարք փողոցներում կդադարեցվի երթեւեկությունը

Ճանապարհային  ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքում դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ փողոցներում. 

Հոկտեմբերի 11-ին, Ժամը 10:00-ից մինչև 23:00

Էրեբունի թանգարանի  հարակից հրապարակը և դեպի թանգարանի  հրապարակ տանող ուղղություններով՝ Դաշտենցի, Այվազովսկու, Մահարու, Ողջաբերդի փողոցների և Էրեբունի-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի կողմերից:  

Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 23:00

Երևանի փոքր կենտրոնում՝ դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ՝ Ֆրանսիայի հրապարակ, Սայաթ-Նովա-Տերյան, Սայաթ-Նովա-Աբովյան, Սայաթ-Նովա-Նալբանդյան, Վարդանանց-

 Տպագրիչների, Թումանյան-Հանրապետության, Արամի-

Հանրապետության, Բուզանդ-Հանրապետության, «Այրարատ»

(«Ռոսիա») կինոթատրոն-Ագաթանգեղոս-Խորենացի,

Գր. Լուսավորիչ-Իտալիայի, Գր. Լուսավորիչ-Բեյրութի, Գր. Լուսավորիչ-Զաքյան, «Հաղթանակ» կամուրջ, Սարյան-Լեո, Սարյան-Ամիրյան, Սարյան-Արամի, Սարյան-Բուզանդ, Փարպեցի-Պուշկին, Փարպեցի-Թումանյան խաչմերուկներից: 

Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 16:00

Արգիշտի փողոցի Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հատվածը՝ Գր. Լուսավորչի փողոցի կողմից: 

Հոկտեմբերի 12-ին, Ժամը 12:00-ից մինչև 16:00

Կրկեսի խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ, Պարոնյան-Լեո խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ ուղղությունները:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ