Այս համաներումն ավելի լայն շրջանակների վրա է կիրառվում
Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում, խոսելով համաներման մասին` ասաց, որ համաներումը դրսեւորվում է իբրեւ մարդասիրություն:
“Անկախության տարիներից ի վեր՝ այս համաներումը թվով իններորդն է: Այն իր բնույթով ավելի լայն կիրառման շրջանակներ ունի, քան նախորդներն են եղել` այս անգամ այն արարքների վրա, որոնց վրա չպետք է կիրառվեր համաներումը, տարածվում է”,- ասաց Նիկոլայ Առուստամյանը:
Համաներման տարածման համար մի շարք բացառություններ կան, որոնցին են` մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, սեռական բնույթի եւ թմրամիջոցների տարածման վերաբերյալ հանցագործությունները:
Բանախոսն ասաց, որ այս անգամ 500-600 հոգի պետք է ազատվի պատժից, 900-1000 հոգու պատժի չափն էլ կկրճատվի:
Ն. Առուստամյանն անդրադարձավ նաեւ քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման խնդրին` ասելով, որ այս համաներման արդյունքում այդ խնդիրը եւս կլուծվի:
Նիկոլայ Առուստամյանը տեղեկացրեց, որ համաներման գործընթացը սկսված է, արդեն այսօր ժամը 11:00-ից մարդկանց որոշ խումբ պատժից կազատվի: