17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Զուրաբյանի արձանագրած կորուստը

՛՛Իշխանությունները գնացին այն ճանապարհով, որ զարմանք է առաջացնում. մինչև սեպտեմբերի երեքը մենք հստակ գնում էինք դեպի Եվրոպա, մեկ օրվա մեջ ամեն ինչ փլուզվեց: Հասարակության մեջ երկու տեսակետի կողմնակիցներ կան, սակայն ես կարծում եմ, որ Հայաստանի համար եվրաինտեգրումը շատ կարևոր էր:

Մեր երկիրը կապրեր ու կընթանար այլ ճանապարհով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանը: Նա նկատեց, որ եվրաինտեգրման գործընթացից միայն Հայաստանը դուրս մնաց, իսկ Ուկրաինան, Ռուսաստանը, Մոլդովան շարունակում են այս գործընթացը::

՛՛Ինչ է ներկայացնում Մաքսային միությունը: Որևէ մեկը լուրջ պատասխան չի կարող տալ, ինչ առավելություններ ենք ունենալու, դրա մասին դժվար է խոսել՛՛,-շեշտեց Զուրաբյանը: Սակայն մեկ կորուստ նա  արձանագրել է. ՛՛Սերժ Սարգսյանը ԿԳՆ-ում հայտարարեց, որ աշխատավարձերը բարձրանալու են հունվարից, իսկ երբ պարզ դարձավ, որ գնում ենք դեպի Մաքսային միություն, վարչապետը հայտարարեց, որ աշխատավարձերը հուլիսի մեկից են բարձրանալու՛՛:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա Զուրաբյանի խոսքով՝ սեպտեմբերի երեքին Սերժ Սարգսյանը կարող էր պայմանավորվածության գալ, որպեսզի Արցախ բառն ինչ-որ ձևով արտահայտվեր Մոսկվայում Մաքսային միության մասին հայտարարելիս:

Նա հավելեց, որ Եվրոպան չի հրաժարվելու Հայաստանից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ