Թող Էջմիածինը քանդեն. Ժողովուրդ
Ըստ “Ժողովուրդ”-ի, Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը ժամանակին Փաիիզում մրցանակի է արժանացել առաջիկայում քանդվելու է: Խոսքը “Զվարթնոց” օդանավակայանի կլոր շենքի մասին է: “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ի սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը մտադիր է քանդել ժամանակին հայաստանցիների հպարտության առարկան համարվող այդ կառույցը:Նրա կարծիքով շենքն անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ:
Մինչդեռ Լեռնային Ղարաբադի քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, ով նախկինում եղել է ՀՀ քաղավիացիայի գծով Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, կտրականապես դեմ է կլոր շենքի քանդմանը. “Ավելին, թող գնան, Էջմիածինը քանդեն, ավելի հին է: Ինչո՞ւ, ինչը հին է, պետք է քանդենք: Այդ շենքը կարող են օգտագործել մեր ժողովրդի, ուղեւորների համար: Պատրաստված եւ ոլորտին տեղյակ մասնագետներ կան, պետք է նրանց հետ խոսել, քննարկել, թե քանի տոկոսով մաշվածություն ունի շենքը, եւ արդյոք պետք է այն քանդել, թե, այնուամենայնիվ, արժե պարզապես ամրացնել ու նորոգել: Չի կարելի քանդել, օդի մեջ խոսում են: Դա հիմարություն է”:
Հետաքրքիր է, քաղաքացիական ակտիվիստները նույնպիսի ջանասիրությամբ կպայքարեն այս շենքի պահպանման համար, թե՛ օդանավակայանը հեռու է:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: