17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՅԴ-ն չի խանգարի նոր մարզպետացուին. Հրապարակ

Անվտանգության խորհրդի նիստում, ի շարս այլ հարցերի, Սերժ Սարգսյանը տեղյակ է պահել, որ մարզպետ Էդիկ Բարսեղյանն աշխատանքից ազատվե­լու դիմում է գրել: Ըստ “Հրապարակ”-ի, պատճառներից առա­ջինը տարիքն է, նա արդեն 70-ն անց է: Չնայած վաղուց խոսակցություններ կան, որ Լոնդիկը մի քիչ “հետ է տվել իր տարիքը” փաստաթղթերով, իրակա­նում նա վաղուց է շեմել 70-ը: Մարզպետաթողության հաջորդ պատճառը դիզվառելիքի հայտնի պատմությունն է: Իսկ երրորդ, ըստ թերթի աղբյուրների պատճառն այն է, որ նպատակ կա մար­զը նախկին “տիրապետողների” ազդե­ցության դաշտից հանելու: Երեկ, սա­կայն, Բարսեղյանը թերթի հետ հեռախո­սազրույցում հորդորեց իրեն նման հար­ցեր չտալ:

Արդեն հայտնի է նաեւ հա­ջորդ մարզպետի անունը Արամայիս Գրիգորյան, ով Վահան Հովհաննիսյա­նի փոխարեն պետք է համալրեր ՀՅԴ պատգամավորների շարքերը: Նա  2007թ. մայիսի 12-ին Աժ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համա­մասնական ընտրացուցակով, իսկ

2008-ին նշանակվել է գյուղատնտեսու­թյան նախարար ՀՅԴ-ի կոալիցիոն քվոտայով: 2009թ. մայիսի 12-ին Դաշ­նակցության իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ազատ­վել է նախարարի պաշտոնից: Գրիգորյանն Ավշարի գինու գործարանի սեփա­կանատերերից է, սակայն, ինչպես ըն­դունված է նման դեպքերում, երեկ նա եռանդուն հերքում էր իր նշանակման լուրը նշելով. “Կառաջարկեն կորոշ­եմ”:

Իսկ ՀՅԴ-ի հետ մտերմությունը չի՞ խանգարի ՀՀԿ-ի առաջարկն ընդունե­լուն:

“Ի՞նչ կապ ունի’ ես պատգամա­վոր եմ դարձել, ես անկուսակցական եմ, կլինեն առաջարկություններ’ ես դրանց մասին կմտածեմ, որոշում կկայացնեմ եւ կպատասխանեմ, հիմա իմ տեղում նստած աշխատում եմ”,- ասաց Գրիգորյանը:

Շարունակությունը թերթի համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ