27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Բժշկին դիմելու ՛՛կոմպլեքս՛՛

Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն՝ Խաչանուշ Հակոբյանը տեղեկացնում է, որ հնարավոր է վաղաժամկետ հայտնաբերման փուլում բուժելի դարձնել քաղցկեղը:Կործանիչ ու մահաբեր այս հիվանդությունը, որը գնալով երիտասարդանում է, ինչպես դարի մի շարք այլ հիվանդություններ արտահայտվում է 0-ից 90 տարեկան կանանց մոտ:

“Մենք հետազոտել ենք, մոտ 300 հազար այցելուներ, որոնցից միայն 100 հազարը անցել է կրծքագեղձի հետազոտություն և այդ 100 հազարի մեջ 4 հազարից ավել ունենք կանայք, ովքեր եկել են ուղղակի հետազոտման համար, սակայն մենք կարողացել ենք հայտնաբերել գոյացությունը նախաքաղցկեղային փուլում և իրենք կարողացել են վիրահատությունից հետո նորմալ կյանքով ապրել”,-նշեց Խաչանուշ Հակոբյանը:

Կենտրոնի տնօրենը վստահեցրեց, որ հայ կանանց հիմնական խնդիը բժշկին դիմելու “կոմպլեքսով” է պայմանբավորված:

Նա հույս հայտնեց, որ հայ կանայք կհաղթահարեն իրենց բադույթը և չեն վախենա այն պատասխանից, որը կստանան հետազոտումից հետո:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ