05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Վարդենիսցիները փակել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը

Վարդենիսի շրջանում այսօր մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը։

Գյուղացիներն ասում են, որ դեմ են համայնքների խոշորացման առաջարկվող ծրագրին։

«Մենք ուզում ենք, որ մեր գյուղապետարանը մնա, մենք չենք ուզում խոշորացում։ Նոր ենք իմացել, որ համայնքն ուզում են խոշորացնել։ Մենք չենք ուզում ոչ մի գյուղի հետ միանալ, մենք փախստական գյուղեր ենք, տանջված, հազիվ իրար հասկանում ենք, չենք ուզում ոչ մի գյուղի հետ միանալ», – «Ազատության» հետ զրույցում ասացին ցույցին մասնակցող Սոթք գյուղի բնակիչները։

Մասնակիցներից մեկն էլ նշեց. – «Խոշորացման ծրագիրն իրականացնելուն ժողովուրդը դեմ չէ, բայց պահանջը մեկն է՝ որպեսզի փախստականներով վերաբնակեցված էս համայնքները խոշորացնեն, միաձուլեն միասին, որպեսզի իրանց ադաթներով կարողանան իրար հետ միասին ապրել, իսկ հիմա ոնց որ ուզում են անել՝ մի մասը Վարդենիսին միացնել, մի մասը՝ Մասրիկին, դա շատ սխալ որոշում է»։

Նշենք, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով նախատեսվում է 118 համայնք միավորել 15-ի մեջ։

Նյութի աղբյուր՝    azatutyun.am

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ