02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

՛՛… Զարուհուն կախաղան կհանեին՛՛ /վիդեո/

“Երբ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այդ հարցը հնչեցրեց, հազվագյուտ դեպքերից էր, երբ ես ամաչեցի, որ այս ազգի զավակն եմ”,- այսօր “Հենարան” ակումբում հայտարարեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Եթե Ադրբեջանի պատվիրակության անդամը հանկարծ իրենց նախագահին նման հարց տար, Գ. Այվազյանի խոսքով` նրան Ադրբեջանում կախաղան կհանեին, կյանքը դժոխք կդարձնեին եւ ոչ թե “ծաղիկներով կդիմավորեին”: Սա, ըստ բանախոսի, ցույց է տալիս, որ Հայաստանում ժողովրդավարությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում:

“Կարելի էր երկրի ներսում խնդիրները լուծել: Երկրի նախագահի արժանապատվությունը նսեմացնելով` երկրի արժանապատվությունն ես նսեմացնում: Գուցե սպասենք, որ Ադրբեջանի կողմից Հեյդար Ալիեւի անվան մեդա՞լ տան մեր գործիչներից ոմանց` նրանց քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցնելու համար”,- ասաց Գրիգորի Այվազյանը, հավելելով՝ պետք է ավելի ուշադիր լինել, թե ում ենք ուղարկում միջազգային կարեւոր միջոցառումների:

Մանրամասները` տեսանյութում:  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ