08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ամեն ինչը, որ հանարավոր է շոշափել քաղցկեղ չէ՝ պայքար կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Հայ-Ամերիկյան առողջության  բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ հոկտեմբեր ամիսը ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է հայտարարված:

՛՛Մեր կենտրոնը նույնպես անմասն չի մնում այս միջոցառումներին: Բազմաթիվ բժշկական կոնֆերանսներից ու հանդիպումներից բացի մեզ մոտ կգործեն զեղջեր:Հոկտեմբեր ամսի15-30-ը 30 տոկոս զեղջ կլինի և այս թանկարժեք հետազոտությունը կարժենա միայն 15 հազար դրամ ՛՛,-նշեց Խաչանուշ Հակոբյանը, որը նշեց, որ վերջին տարիներին վերանորոգման փուլում գտնվելու պատճառով գրեթե զեղջեր չեն արել:

Նա տեղեկացրեց նաև, որ կենտրոնը արդեն ունի նոր վիրահատարան՝ ժամանակակից բոլոր հնարավորություններով: Վիրահատարանը գործում է հինգ ամիս և այս ընթացքում վիրահատվել են 130 հոգի: Ռադիոլոգ՝  Անի Հակոբյանը տեղեկացրեց, որ 40 անց կանայք գոնե տարին մեկ անգամ պիտի անցնեն մամոգրաֆիկ հետազոտություն, իսկ եթե ընտանիքում գենետիկ խնդիրներ են արձանագրվել, ապա 35-ից սկսած:

՛՛Ամեն ինչ, ինչը  շոշափում եք քաղցկեղ չէ, կան բազմաթիվ բարորակ գոյացություններ, ինչը ժամանակին բացահայտելու դեպքում հնարավոր է լիարժեք բուժել՛՛,-հավելեց Անի Հակոբյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ