Հավատացե՛ք սեփական ուժերին. հոգեբանի խորհուրդները դիմորդներին

Հունիսի 2-ից մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության քննությունները:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը դիմորդներին խորհուրդ է տալիս հավատալ սեփական ուժերին և չլարվել:
«Այդուամենայնիվ, պետք չէ մտածել, որ դա գերխնդիր է ու առանց դրա կյանքը կվերջանա: Իհարկե, դա կյանքի կարևոր ճանապարհ է, որը մարդ պիտի անցնի: Հարկավոր է վստահ լինել սեփական ուժերի վրա ու հասկանալ, որ եթե պարապել ես ու ջանք թափել, ուրեմն պետք է սթափ, հանգիստ հանձնել քննությունը՝ ցանկալի արդյունք ստանալու համար:
Չի կարելի ինչ-որ կողմնակի միջամտությունների մասին մտածել: Դիմորդների մեծ մասը որպես կանոն՝ պարապում է կրկնուսույցների, դասախոսների մոտ ու տվյալ քննության մոդելին նա արդեն իսկ ծանոթ է լինում, այնպես որ, առանձնապես պետք չէ լարվել: Էմոցիոնալ վարքը կհանգեցի նրան, որ դիմորդը չի գնահատվի ըստ արժանվույն: Սրանից խուսափելու համար հարկավոր է սթափ մտնել քննասենյակ ու վստահ հանձնել քննությունը», – նշեց հոգեբանը: