30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Դեմ են ահուսարսափ ռեկտորին. Առավոտ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստորագրահավաք է սկսվել ռեկտոր Արա Ավետիսյանի դեմ: “Առավոտ”-ին այդ մասին տեղեկացրել է  ՀՊՃՀ Հաշվիչ մեքենաների մեքենայական թարգմանության լաբորատորիայի վարիչ, ծրագրավորման ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը:

Պարոն Մանուկյանի ձեւակերպմամբ` կոլեկտիվը հոգնել է ռեկտորի դեսպոտ կառավարումից ու բոլորին ահուսարսափի մեջ պահելուց։

Նա նաեւ հայտնեց, որ կոլեկտիվը պատրաստվում է անգամ դասադուլ անել: Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը եւս հաստատեց ստորագրահավաքի մասին լուրը, որի նախաձեռնողներից մեկն էլ ինքն է, սակայն հրաժարվեց հեռախոսով մեկնաբանություններ անել:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ