Ատամները սրած սպասում են Զարուհուն. Ժամանակ
ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստ ա ն ջ յ ա ն ի վարքը, հատկապես հնչեցրած հարցը, ինչպես հայտնի է ծափահարություններով չընդունվեց “ժառանգականների” կողմից, եւ նրանցից ոմանք անգամ չթաքցրեցին, որ իրենք այդպիսի հարց չէին տա: Ի դեպ, այս միջադեպից հետո, “Ժամանակ”-ի տեղեկություններով “Ժառանգությունում” ներքին խմորումներ են սկսվել:
Կուսակցության անդամները համարում են, որ կատարվածը միայն Փոստանջյանին չի վերաբերում, այլ ամբողջ “Ժառանգությանը”: Հիմա նրանք “ատամները սրած” սպասում են Զ. Փոստանջյանի վերադարձին, ով, ի դեպ, Հայաստան կվերադառնա այսօր երեկոյան, նրանից որոշ պարզաբանումներ ստանալու համար:
Մասնավորապես՝ ցանկանում են հենց նրանից լսել, թե ում դրդմամբ է նման հարց հնչեցրել ԵԽԽՎ ամբիոնից, եւ թե ինչու նախապես իրենց հետ չի քննարկվել հարցի բովանդակությունը:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: