01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարչապետի առավելությունը

Բրիտանացի հայտնի լրագրող եւ քաղաքական մեկնաբան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի նախկին խոսնակ Լանս Փրայսը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Մեծ Բրիտանիայում չկան լրագրողության-գրագողության դեպքեր, որ հատուկ օրենք ընդունեն:

“Դատավարության դեպքեր չեն եղել, գրագողության եղել են: Շատ հայտնի լրագրողներ կորցրել են իրենց աշխատանքը: Կարծում եմ սա ավելի խիստ պատիժ է, քան դատարանի որոշումը”,-ասաց նա:

Պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե Հայաստանի լրատվամիջոցների թերություն համարեց բազմազանության պակասը, իսկ որն է առավելությունը՝ Փրայսը ասաց՝լավ հարց է:

“Հայաստանյան լրատվական դաշտում մի բան նկատեցի. ավանդական լրատվամիջոցները դիմակայել են, նորերն ընդունել են: Եվրոպայում, ԱՄՆ-ում դա չի պահպանվել: Ես ուրախ եմ, որ “Հանրային” հեռուստաընկերություն դիտում են, եւ վերջինս կարողանում է բազմաբնույթ ինֆորմացիա տրամադրել, իր դերակատարությունն ունենալ եւ գերիշխող դեր պահել”,-ասաց նա:

Փրայսը այնուամենյանիվ շատ կերազեր, որ Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցներով ինքը ամեն օր ներկայացներ իրենց վարչապետի գործունեությունը, տեսակետը ամբողջ երկրով մեկ: “Դա երեւի ձեր կառավարության առավելությունն է”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ