02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրք չէ, յուրահատուկ կին է

՛՛Չէ, չեմ կարծում, որ այն հարցն է, և այն անձն է, որ կուսակցությունը հանդես գա այդ դատապարտումով: Մենք մեր տեսակետները հայտնել ենք, բան չի փոխվել, մենք բոլորս տիկին Փոստանջյանին ճանաչում ենք, ինքը, բնականաբար, թուրք չէ, հայ կին է, չորս երեխաների մայր է, յուրահատուկ կին է: Ուղղակի ճիշտ չէր այդ տեղում նման հայտարարություն անել, մենք մեզ նման բան թույլ չէինք տա, բայց իր իրավունքն է: Այստեղ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցությունն անելիք ունի՛՛,-այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՅԴ-ը պատրաստվում է Փոստանջյանին քննադատող հայտարարությամբ հանդես գա:

Վարդանյանը նշեց, որ հետաքրքիր է լսել խմբակցության տեսակետը և հասկանալ Փոստանջյանի հարցը խմբակցության տեսակետն էր, թե ոչ: 

Պատգամավորը կողմ է, որ երկրում առկա խնդիրների մասին կարելի է խոսել միջազգային հանրության առջև, սակայն շատ ավելի ծանր հարցեր կան, որոնք պետք է բարձրաձայնել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ