Քոչարյանին հարցախեղդ է արել. Առավոտ
Յուրի Բախշյանի կինը Անահիտ Բախշյանը, երբ “Առավոտ”-ի հետ զրույցում մեկնաբանում Էր Ռոբերտ Քո֊ չւսրյանի ցուցմունքի որոշ նախադասություններ, բացահայտեց այդ ժամանակաշրջանում կատարված մի դրվագ՝ որոշ մանրամասներով: Նա պատմեց, թե 2000-ի մայիսի 7-ին նախագահականում Հոկտեմբերի 27-ի զոհերի կանայք Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ ինչ հանդիպում են ունեցել, եւ ինչ ծանր խոսակցություն է եղել: Այդ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանին հարցախեղդ է արել հատկապես Կարեն Դեմիրճյանի կինը տիկին Ռիմա Դեմիրճյանը:
Թերթի հետ զրույցում այս անգամ տիկին Դեմիրճյանը բացահայտեց, թե մասնավորապես ինչ են խոսել Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ վերջինս ինչ “անհեթեթ” բացատրություն է տվել Կարեն Դեմիրճյանի սպանության վերաբերյալ. “Հոկտեմբերի 27-ից հետո մենք մեկ անգամ հանդիպեցինք իր հետ: Ընդհանուր լռության մեջ ես շատ սուր խոսեցի: Այնտեղ Գագիկ Ջհանգիրյանն էր այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը, իր անվտանգության աշխատակիցները եւ մենք: Նա փորձեց բացատրել որ եթե Կարեն Սերոբիչը չխոսեր, վեր չկենար, նրան չէին սպանի”,-ասել է տիկին Դեմիրճյանը:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: