18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գյումրիի քաղաքապետի որդին փող է “կերել”. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն գրում է, որ Վերահսկիչ պալատը  Գյումրիի քաղաքապետարանում հայտնաբերել է խախտումներ: Մասնավորապես,   ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու առթիվ քաղաքապետարանի տո­նական հրավառությունը կազմակերպել է մրցույթը չշահած ընկերությունը: Ըստ մեր աղբյուրների, դա Գյումրու քաղա­քապեւո Սամվել Բալասանյանի որդուն պատկանող ընկերությունն է, որի հաշվին Գյումրու քաղաքապետարանից “գնացել” է շուրջ 8 մլն դրամ:

Մյուս չարաշահումը վերաբերում է մանկապարտեզնե­րին մատակարարվող սննդին: Գյումրիում այս գործին լծվել էր քաղաքապետի մտերիմներից մեկին պատկանող ընկե­րությունը, սակայն այն բանից հետո, երբ աղմուկ բարձրա­ցավ, թե սնունդը թանկ է եւ անորակ, մատակարարումը դա­դարեցվել է: Փոխարենը քաղաքապետարանը հատուկ հրա­հանգ է իջեցրել, թե որ խանութներից պետք է գնումներ անել: Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնում եւս ՎՊ-ն խնդիրներ է հայտնաբերել:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ