Պոլիտեխնիկի դասախոսներին խաբե՞լ են. Հայկական ժամանակ
Հայաստանի ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) սույն ուսումնական տարվանից կրճատվել են աշխատավարձերը, ինչպես մեզ հայտնի դարձավ ամբողջ 40-ից 80 հազար դրամով: Մեզ ահազանգած դասախոսներից մեկից ստացած տեղեկությունների համաձայն, դոցենտի աշխատավարձն, օրինակ, 130 հազարից դարձել է 80 հազար, պրոֆեսորինը 180 հազարից 100 հազար դրամ: Գիտական կոչում չունեցող դասախոսներն այսուհետ ստիպված են 30 հազար դրամ աշխատավարձ ստանալ նախկին 80-90 հազար դրամի փոխարեն:
Այս փոփոխությունները կապված են աշխատավարձերի հաշվարկման նոր կարգի հետ: Ռեկտոր Արա Ավետիսյանից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: Առանց հարցը լսելու, նա նախ ասել է, որ զբաղված է խոստանալով ետ զանգել, հետո արդեն չի պատասխանել հեռախոսազանգին: Թերթը գրում է, որ Պոլիտեխնիկն այն բուհերից մեկն է, որտեղ սույն ուսումնական տարվանից առաջ 12-17 տոկոսով բարձրացել էր ուսման վարձը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: