17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մկնե՞րն են տարել վառելիքը. Ժողովուրդ

Սեպտեմբերի 26-ին ՛՛Շիրակ՛՛ օդանա­վակայան ՓԲԸ-ում 122 տոննա վառե­լիքի անհետացման դեպք էր բացահայտվել: Օդանավակայանի ղեկա­վար Սեյրան Չուխաջյանը  “Ժողո­վուրդ”-ի հետ զրույցում կատարվածի մեջ մեղադրեց վաոելիքաքսուքային բաժնի ծառայության վերահսկիչ Հա­րություն Հովհաննիսյանին. “Թալանել է, թե ինչ է արեք դա չգիտեմ, բայց որ ինքն է միակ մեղավորը, դա հաս­տատ 1, ուրիշ մեկը չկա “:

Թերթը հիշեցնում է,  որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հան­ցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունը ստուգումներ Է իրականացրել օդանավակայանում, քա­նի որ ահազանգ էին ստացել, որ օդա­նավակայանից 122 տոննա դիզվառելիք է անհետացել: Ինչը նշանակում Է, որ “Շիրակ” օդանավակայանից թռիչքի դուրս եկած ինքնաթիռներն ամեն պահի կարող Էին ունենալ վառելիքի խնդիր, քանի որ պահեստից “մկները տարել էին” վառելիքը:

Եվ այսպես, ովքե՞ր են անհետացման պատասխանատուները, եւ ի՞նչ ճակա­տագիր Է սպասվում մեղավորներին: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով թերթը պարզաբա­նում խնդրեց “Շիրակ” օդանավակա­յան ՓԲԸ-ի ղեկավար Սեյրան Չուխաջյանից, որ հորդորեց դիմել “Արմենիա” միջազգային օդանավակայանի լրատվական բաժին, սակայն մեր համառ ջանքերի շնորհիվ Չուխաջյանը, այնուա­մենայնիվ մեկնաբանեց յուրացման դեպ­քը.

“Ուրեմն մինչ այս դեպքի բացահայ­տումը, վառելիքասուքային բաժնի ծառայության վերահսկիչ պահեստապետ Հարություն Հովհաննիսյանը եկավ ու ինձ ասաց, թե վառելանյութը մի ռեզերվուա­րից մյուսն ենք տեղափոխելու ֆիլտրացիա անելու համար: Ավելի ուշ եկավ, ասաց, որ վառելիք է պակասել: Ես տեսա ճեղքվածք կար ու Արմենիա” միջազգային օդանավակայանին տեղյակ պահեցի, որ նման բան կա, իրենք եկան, ստուգեցին եւ տեսան, որ մոտ 60 տոննա պակասորդ կա, ու ես պարտադրեցի վերահսկիչին վերադարձնել պակասորդը”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ