Զարուհու տիկնիկավարները սխալվել են. Հայոց աշխարհ
7 տարի ԵԽ ԽՎ-ում Ազգային ժողովի հայաստանյան պատվիրակության փոխարինող կազմում աշխատած ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը “Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում պատմել է, որ երկրի ԱԺ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, ՀՀԿ-ից պատվիրակության հիմնական կազմում ընդգրկված Հերմինե Նաղդալյանը, նաեւ ՀՅԴ պատվիրակության հիմնական անդամ Արմեն Ռուստամյանը քանիցս իրեն են զիջել իրենց իրավունքը եւ հնարավորություն տվել ելույթ ունենալ ԵԽ ԽՎ-ի նստաշրջաններում:
Սա զարմացրել է Ադրբեջանական պատվիրակության այն ժամանակվա եւ ներկայիս ղեկավար Սամաթ Սեիդովին, ով Գեղամյանին հարցրել է, թե նա Հայաստանում անողոք քննադատության է ենթարկում Հայաստանի իշխանություններին, իսկ Ստրասբուրգում, չգիտես ինչու, լռում է, գործընկերները պատասխանել էին. Գեղամյանը դեմ է իշխանությունների վարած քաղաքականությանը, բայց ոչ երբեք Հայոց պետականությանը:
Գեղամյանի համոզմամբ, տիկին Փոստանջյանի եւ նրա թիկունքում կանգնածների հաշվարկները ձախողվեցին: “Ես չեմ բացառում, որ “Ժառանգության” տիկնիկավարներն ակնկալում էին, որ նման վարքագիծ դրսեւորելուց հետո տիկին Փոստանջյանը իշխանությունների կողմից կենթարկվի “հետապնդումների” ու “հալածանքների”: Եվ, կարծես թե, Ազգային ժողովում հարգարժան Հովիկ Աբրահամյանի հնչեցրած հայտարարությունը՝ վերանայել ԵԽ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության կազմը, կարող է Հայոց պետականությանն ընդդիմադիրների համար հետագայում դառնալ Հայաստանի իշխանություններին շանտաժի ենթարկելու առարկա”,-թերթի հետ զրույցում ասել է Գեղամյանը:
Զրույցի մանրամասները ամբողջությամբ թերթի այսօրվա համարում: