27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Վահան Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին կազինոյում չի տեսել

ԱյսօրԱզգային ժողովում լրագրողները ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանից հետաքրքվեցին, թե համամիտ չէ կարծիքներին, որ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ իշխանության վերաբերմունքը խիստ էր, որովհետև վերջինս ունի ազատ արտահայտվելու իրավունք: 

՛՛Նախ և առաջ, ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ձեր ազատությունը ձեռքերը թափահարելու, ավարտվում է իմ քթի մոտ: Երբ դուք վիրավորանք եք հասցնում, անհատական վիրավորանք եք հասցնում, սա այլևս խոսքի ազատություն չէ՝ բոլորովին այլ կերպ է բնութագրվում: Բանավեճի մեջ կարող է երբեմն նման սահմանները չհարգվեն, բայց հարցը սա չէ:

Ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես ընդդիմադիր պայքարին, օրինակ` իշխանափոխությանը միտված պայքարին, կարող է նպաստել քո սեփական երկրի նվաստացումը ուրիշ երկրներում՛՛,-պատասխանեց Հովհաննիսյանը:

՛՛Ես շատ հաճախ եմ հանդիպում, հավանաբար, դուք էլ, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան, այս կամ այն երկրում մեղադրվում է տարբեր հոդվածներով, այդ թվում՝ քրեական, լինի դա նախագահ, քաղաքապետ, թե այլ մեկը: Նման դեպքեր լինում են Բրիտանիայում, Գերմանիայում , Իտալիայում և այլն: Բայց ես երբեք չեմ տեսել Բրիտանիայում, Գերմանիայում… անգամ այն դեպքում, երբ ինֆորմացիան նույնիսկ կասկածելի է կամ ասեկոսեի բնույթ է կրում, ենթադրում է, ինչպես օրինակ` այս դեպքում էր, նման հարց տան:

Ես չեմ տեսել, որևէ իտալացի պատգամավոր ասենք` պարոն Բեռլուսկոնիին, որի վարքը ամբողջ աշխարհին է հայտնի, նման հարցով դիմի միջազգային ատյանում: Սա արդեն բոլորովին ուրիշ սահման անցնել է, որը ինձ համար ընդունելի չէ՛՛:  

Վահան Հովհաննիսյանը չցանկացավ ենթադրել, թե ինչու Զարուհի Փոստանջյանը նման հարց տվեց ՀՀ նախագահին, միայն ասաց. ՛՛Մեր երկրին լուրջ հարված հասցվեց, խայտառակ փորձեցին հանել իմ երկիրը, որ անկախ նրանից, թե ով է իշխանության ՝ իմ երկիրն է: Մարդիկ չեն կարողանում տարբերակել իշխանություն ու պետություն հասկացությունները: Իշխանությանը վնաս հասցնելու համար ոտնատակ են տալիս նաև պետականությունը՛՛:

Հարցին, թե ինչպես կգանահատի  Սերժ Սարգսյանի պատասխանը, Հովհաննիսյանն արձագանքեց. ՛՛Իսկ ես ի՞նչ իրավունք ունեմ նրան հավատալ կամ չհավատալու: Ես իր հետ կազինոյում չեմ եղել, իրեն կազինոյում չեմ տեսել և գնահատականներ տալու կամ հավատալ-չհավատալու բարոյական ոչ մի իրավունք չունեմ: Դուք կարող եք հավատալ կամ չհավատալ՛՛:

Հիշեցնենք, Զարուհի Փոստանջյանին ԱԺ նախագահը մտադիր է զրկել ԵԽԽՎ պատվիրակության անդամությունից: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ