09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հին ՛՛Զվարթնոցի՛՛ համար ռեսուրս չունեն

2002թ հունիսին Հայաստանի Հանրապետության  կառավարության և Կորպորասիոն  Ամերիկա արգենտինական ընկերության  միջև կնքված 30 տարի ժամկետով կոնցեսիոն  պայմանագրով Զվարթնոց միջազգային  օդանավակայանը հանձնվել է “Արմենիա”  միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ին: 

Ի սկզբանե մեր հիմնական նպատակը  և պարտավորությունն է եղել  ապահովել ուղևորների ու թռիչքների անվտանգությունը և ապահովությունը: Այդ սկզբունքներից ելնելով էլ 2004թ Հայաստանի կառավարությունը հաստատեց մեր մաստեր պլանը, որով սահմանվում էր, որ պետք է կառուցվի նոր  ուղևորային համալիր, որը կհամապատասխանի սեյսմակայունության պահանջներին, կունենա  ջեռուցման և լույսի վերահսկման համակարգ, ուղևորների ապահովության համար  ժամանակակից սարքավորումներ: Նոր շինությունը կառուցվել է հին շենքի հարևանությամբ, որը կառուցվել է 1982թ, սակայն այլևս չի օգտագործվում և չունի ներկայումս պահանջվող համապատասխան սեյսմակայունություն և օդանավակայանի հատակագծի վրա տեղաբաշխված է` ապահովության և անվտանգության ժամանակակից նորմատիվներին ոչ համապատասխան:  

2007թ մենք գործարկեցինք առաջին համալիրը, իսկ 2011թ պաշտոնապես բացվեց նոր օդանավակայանը: Ռազմավարական առումով գտնվելով  Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում Զվարթնոց միջազգային օդանավակայանը դարձել է տարածաշրջանային հաբ, որը կարող է տարեկան սպասարկել մոտ 3 միլիոն ուղևոր:

“Արմենիա” միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ն կառուցել է ավելի քան 19,000 քմ մակերեսով մեկնման և ժամանման նոր սրահներ (ստերիլ գոտի), կոմերցիոն տարածքներ,  VIP սրահներ և ուղեւորների նստեցման կամրջակներ: 

Ինչ վերաբերում է հին համալիրին, այն ներկայումս  շատ վտանգավոր  կառույց է: “Արմենիա” միջազգային օդանավակայաններ” ՓԲԸն ռեսուրսներ չի տրամադրի հնացած  շինության պահպանման վրա, ինչպես նաև պատասխանատվություն չի կրի որևէ վթարի դեպքում:

Մենք մտադիր ենք և պատրաստ ենք արդիականացնել Զվարթնոց միջազգային օդանավակայանը, սակայն ռեսուրսներ և ժամանակ չենք ծախսի ռիսկային և օգտագործումից դուրս եկած շինության պահպանման վրա, որը չի համապատասխանում ժամանակակից աերոնավիգացիոն ստանդարտներին:

“Արմենիա” միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ