18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Չեմպիոնների լիգայում ավարտվեց 2-րդ տուրը

Երեկ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ավարտվեց խմբային փուլի 2-րդ տուրը:
A խմբում Դոնեցկի ՛՛Շախտյորը՛՛ սեփական հարկի տակ ոչ ոքի խաղաց ՛՛Մանչեսթեր Յունայթեդի՛՛ հետ, գրանցվեց 1-1 հաշիվը, իսկ Լեվերկուզենի ՛՛Բայերը՛՛ վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց իսպանական ՛՛Ռեալ Սոսիեդադից՛՛՝ 2-1 հաշվով:

B խմբում Մադրիդի ՛՛Ռեալը՛՛ սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց ՛՛Կոպենհագենի՛՛ դարպասը, Թուրինի ՛՛Յուվենթուսն՛՛ էլ չկարողացավ հաղթել թուրքական ՛՛Գալաթասարային՛՛: Գրանցվեց մարտական ոչ ոքի՝ 2-2:

C խմբում առաջատարների խաղում ֆրանսիական ՛՛ՊՍԺ՛՛-ն դեռեւս առաջին խաղակեսում լուծեց հաղթանակի հարցը ՛՛Բենֆիկայի՛՛ դեմ խաղում՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Բելգիայում էլ ՛՛Անդեռլեխտը՛՛ սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվեց հունական ՛՛Օլիմպիակոսին՛՛:

D խմբում Մոսկվայի ՛՛ԲԿՄԱ՛՛-ն տանը 3-2 հաշվով առավելության հասավ չեխական ՛՛Վիկտորիայի՛՛ նկատմամբ, իսկ ՛՛Մանչեսթեր Սիթին՛՛ սեփական հարկի տակ պարտվեց Մյունխենի ՛՛Բավարիային՛՛ 1-3 հաշվով:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին եւ 23-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ