Խոսրով Հարությունյանի որդին՝ վատորակ ինսուլին է ներկրու՞մ.Ժողովուրդ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի որդին`Ռոբերտ Հարությունյանը, շաքարային դիաբետիկների համար կենսական նշանակություն ունեցող “ինսուլին” տեսակի դեղամիջոց է ներկրում Հայաստան, ընդ որում ՀՀ կառավարության գրավոր երաշխավորագրով: Ու չի բացառվում, որ այդ “ինսուլինը” հենց այն տեսակն է, որից ամիսներ շարունակ դժգոհում էին հիվանդներն ու անգամ պոլիկլինիկաների բժիշկները: Բանն այն է, որ շաքարային դիաբետով հիվանդների դեղը պետպատվերի շրջանակներում անվճար բաշխվում է քաղաքացիներին: “ժողովուրդ” երեկ փորձեց Խ. Հարությունյանից պարզել, թե ինչպես է նրա որդին հայտնվել այդ “չաղլիկ”, բայց միաժամանակ ապաշնորհ բիզնեսում: “Իմ որդին գիտե՛ք ով Է, նա “Հայ զարգացման գործակալության” տնօրենն Է, որը բացարձակապես նման բանի հետ կապ չունի”,-ասել է Խոսրով Հարությունյանը:
Մանրամասները “Ժողովուրդ” թերթի այսօրվա համարում: