Նախարարը՝ դեպրեսիայի մեջ. Չորրորդ իշխանություն
“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին շատ դժվար է “բռնացնել” իր աշխատավայրում։ Ասում են` նախարարը սկսել է աշխատանքի գալ ստեպ-ստեպ: “Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նախարարը վատառողջ է, եւ հենց դրանով էլ պայմանավորված են նրա բացակայությունները։ Մինչդեռ այս օրերին Ավանեսյանին տեսնողներ են եղել տարբեր միջոցառումներին, ասում են՝ օրերս նա հարսանիքի է մասնակցել, որտեղ անգամ պարել է։
Այսինքն՝ նախարարի վատառողջ լինելու փաստը դեռ ապացուցված չէ”,- գրում է թերթը եւ նշում, որ “ՉԻ” աղբյուրների տեղեկացմսւմբ՝ նախարարը խոր դեպրեսիայի մեջ է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման հետ կապված։
“Բանն այն է, որ Ավանեսյանն հայտնի է իր արեւմտյան կողմնորոշումներով, եւ նրան նշանակել են նախարար հենց այն բանի համար, որ վերջինս պատրաստի Եվրոպական ասոցացման համաձայնագրի հետ կապված հայաստանյան փաստաթղթերը։
Սակայն կտրուկ շրջադարձից հետո Ավանեսյանը կանգնել է փաստի առաջ, եւ հիմա նա ոչ միայն չի ուզում աշխատանքի գալ, այլեւ պարզապես երես չունի իր ենթակաների հետ շփվելու, եւ նրանց ասելու, որ այսքան ժամանակ իզուր են աշխատել ինչ-ինչ փաստաթղթերի վրա”,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: